Կիպրոսը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին

Կիպրոսը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին

«Լեռնային Ղարաբաղում մենք բախվել ենք սուր հումանիտար ճգնաժամի, որը բացասաբար է ազդել տասնյակ հազարավոր մարդկանց վրա՝ հանգեցնելով զանգվածային արտագաղթի»։ Այդ մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում՝ իր ելույթում, ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը։

Կիպրոսի նախագահը նշում է․ «Անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել մարդասիրական օգնություն տրամադրելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում կարգավորելու համար»։ 

Կիպրոսը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Եվրամիության հովանու ներքո խաղաղության գործընթացի օգտին․ «Միջնորդության ցանկացած փորձ պետք է լինի հավասարակշռված և մանրակրկիտ պլանավորված»,- ասել է Նիկոս Խրիստոդուլիդիսը։