«Բարսելոնան» հայտարարեց Կունդեի տրանսֆերի համաձայնության մասին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հայտարարեց «Սեւիլիայի» հետ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության վերաբերյալ սկզբունքային համաձայնության հասնելու մասին։ Կողմերը պայմանագիր դեռ չեն կնքել։
23-ամյա Կունդեն ֆրանսիական «Բորդոյի» սան է։ 2019-ից հանդես էր գալիս «Սեւիլիայում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2024թ․ հունիս։
2021թ․ հունիսից Կունդեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացող է։