Էրդողանը կոչով է դիմել ամբոխին (տեսանյութ)

Էրդողանը կոչով է դիմել ամբոխին (տեսանյութ)

Էրդողանը ելույթ է ունենում Ստամբուլում հակաիսրայելական ցույցի ժամանակ:

Թուրք առաջնորդը ամբոխի մոտ հասել է ուղղաթիռով։ Ի նշան Գազայի հետ համերաշխության՝ Էրդողանը բեմ է բարձրացել Պաղեստինի դրոշի գույներով շարֆով։

Նախնական տվյալներով՝ այնտեղ կարող էր հավաքվել մինչև կես միլիոն մարդ։

Ավելի վաղ նա ինքը կոչ էր արել Թուրքիայի բնակիչներին գնալ հանրահավաքի։

«Իսրայելական շարունակվող ռմբակոծությունը Գազայի վրա, որը ուժեղացել է անցած գիշեր, կրկին թիրախ է դարձրել կանանց, երեխաներին և անմեղ քաղաքացիներին՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը: Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա այս խելագար վիճակից և դադարեցնի իր հարձակումները»,- գրել էր Էրդողանը սոցցանցում։

Տեսանյութերը՝ այստեղ