Եթե այս անգամ չհաջողենք՝ կարող ենք մեր պետականության կորստի մասին խոսել․ Վանեցյան
Գործողություններ լինելու են, հատկապես, երբ այդ մասին խոսում են զոհվածների ծնողները՝ պատասխանատվությունը եռապատկվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։
«Մինչև գործողությունները՝ մենք պետք է կարողանանք մեր աշխատանքով, խոսքով, իրազեկման ակցիաներով հասնենք նրան, որ մեր շարժմանը միանան այն մարդիկ, որոնք այս իշխանություններից հոգնած են, համարում են, որ այս իշխանությունները սպառել են իրենց, բայց ինչ-ինչ պատճառներով դուրս չեն գալիս պայքարի։ Երբ կարողանանք այդ մարդկանց արթնացնել, միանշանակ գործողություններ լինելու են»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանը շեշտեց, որ հետ քայլի տարբերակ չունեն։
«Եթե այս անգամ չհաջողենք՝ կարող ենք մեր պետականության կորստի մասին խոսել»։