Գիտնականները մարդու երաժշտական նախասիրությունները կապել են նրա անհատականության տեսակի հետ

Մարդու երաժշտական նախասիրությունները խոսում են նրա բնավորության մասին։ Ինչպես հայտնում է New Inform պարբերականը՝ վկայակոչելով Journal of Personality and Social Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունը, նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները։
Գիտնականները առցանց փորձ են անցկացրել ավելի քան 50 երկրներից 285 000 մարդու մասնակցությամբ: Հետազոտության մասնակիցներին առաջարկվել է հատուկ թեստ հանձնել, որը հաշվի է առել երաժշտական նախասիրությունները:
Օրինակ՝ էքստրավերտներն աշխույժ ու դինամիկ երաժշտություն են նախընտրում, մինչդեռ ազնիվ մարդիկ «խուսափում են» զգացմունքային եւ բարդ երաժշտությունից։ Գիտնականները նկատել են, որ կախվածություն կա մարդու բարյացակամության եւ հանգիստ ստեղծագործություններ լսելու նախընտրության միջեւ։