Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ հաստատելով լուրերը, որ այսօր ՊՆ մեքենա է կողաշրջվել։
Այլ մանրամասներ Թորոսյանը չհայտնեց, սակայն վստահեցրեց, որ զինծառայողների ստացած վնասվածքները թեթև են։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։
Նարե Գնունի