Քուինսի Ջոնսն է կյանքից հեռացել․ մանրամասներ

 Քուինսի Ջոնսն է կյանքից հեռացել․ մանրամասներ

91 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, պրոդյուսեր ու դերասան Քուինսի Ջոնսը:

Ջոնսի երաժշտական ​​ժառանգությունը ներառում է Ֆրենք Սինատրայի և Ռեյ Չարլզի հետ համագործակցությունից մինչև Մայքլ Ջեքսոնի խորհրդանշական «Թրիլլեր» ալբոմի արտադրությունը։

Ջոնսի ներկայացուցիչ Առնոլդ Ռոբինսոնը հայտնել է, որ նա մահացել է կիրակի երեկոյան Լոս Անջելեսի Բել Էյր թաղամասում իր տանը՝ շրջապատված ընտանիքով, հաղորդել է AP-ն:

Քուինսի Ջոնսը 27 «Գրեմմի» մրցանակի (79 անվանակարգ) հաղթող է, ներառյալ «Գրեմմիի լեգենդ» մրցանակը, և այն քչերից է, ով արժանացել է բոլոր գլխավոր մրցանակներին՝ «Օսկար», «Էմմի», «Գրեմմի» և «Տոնի»: