Ադրբեջանի շահը սպասարկում են այդ երկրի տարածքային ամբողջականությունը չճանաչողները․ Հովիկ Աղազարյան

Դուք եք սպասարկում Ադրբեջանի օրակարգը և նրանք, ովքեր չեն ուզում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր Mediahub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ուզում, որպեսզի մենք չճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Սա պետք է Ադրբեջանին, որպեսզի իրենք տարբեր հարթակներում արդարացնեն իրենց ոտնձգությունները՝ իբրև թե պաշտպանելով իրենց տարածքային ամբողջականությունը։ Մենք չպետք է այդ հարցը խառնենք Արցախի ժողովրդի ինքնորոշման հետ»,- ասաց Աղազարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում