Ասում են՝ Ղարաբաղի հարցը սենց կլուծեինք, նենց կլուծեինք, ժողովուրդ ջան, լուծեիք․ Փաշինյան

Փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, հանգել է նորից փուլային լուծման։ Բայց այդ փուլային լուծման մեջ էնքան տրոհումներ կան։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի Արցախի հիմնահարցի հետ կապված հարցին։
«Ասում են՝ Ղարաբաղի հարցը սենց կլուծեինք, նենց կլուծեինք, ժողովուրդ ջան, լուծեիք։ Մոռանում են ու չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»,-ասաց նա։
Փաշինյանը որոկեց, որ մինչև 2018 թվական ԼՂՀ հարցի լուծումը ոչ թե փուլային տարբերակ էր, այլ հիպերփուլային։
Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ նախկին պատգամավորները ամբիոնից հայտարարել են՝ չհամարձակվեք բանակցել փուլային տարբերակով։
«Դե, նայեք, 2018-ին չենք համարձակվել բանակցել փուլային տարբեերակով, հենց էդ ա ամբողջ խնդիրը»,-շեշտեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիաննա Թորոսյան