Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Հարություն Բ.-ի վարած Ford Transit մակնիշի և Գյումրիի բնակիչ, 57-ամյա Համլետ Հ.-ի վարած Lexus LX 470 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Ford Transit էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: