Պելմենի սոուսի պատճառով սրճարանի սեփականատերը դшնակով հարձակվել է հաճախորդի վրա․ մանրամասներ

Հնդկաստանում սրճարանի սեփականատիրոջը փնտրում են այն բանից հետո, երբ նա դանակով հարձակվել է հաճախորդի վրա մոմո պելմենի սոուսի պատճառով: Գրել է News9Live-ը։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունվարի 10-ին, Դելիում։ Սանդիպ անունով 34-ամյա տղամարդը եկել էր Վիկասի փողոցային սրճարանում մոմոս ուտելու։ Նա տիրոջից խնդրել է ավելի շատ մրգային չանթի սոուս, որը ավանդաբար մատուցվում է Հնդկաստանում մոմո պելմենի հետ: Վիկասը հրաժարվել է հաճախորդին սոուս տալ, որից հետո նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։
Ինչ-որ պահի հաստատության տերը վերցրել է դանակն ու երկու անգամ հարվածել Սանդիպի դեմքին: Դրանից հետո տղամարդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ծեծկռտուքի ականատեսները շտապ օգնություն են կանչել։ Սանդին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վիկասը դեռ փախուստի մեջ է, ոստիկանությունը փնտրում է նրան։ Իրավապահները փնտրում են նաև կասկածյալի մի քանի ընկերների, քանի որ, ըստ ականատեսների, նրանք նույնպես մասնակցել են վիճաբանությանը։