«Մեծ յոթնյակի» կոմյունիկեի նախագիծում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա

«Մեծ յոթնյակի» կոմյունիկեի նախագիծում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա

Կանադայի Քվեբեկ նահանգում կայանալիք Յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարների հանդիպմանը արդյունքներով կոմյունիկեի նախագծում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին չի նշվում։ Այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ փաստաթուղթը ողջունում է ԱՄՆ-ի խաղաղության ջանքերը և կոչ է անում Ռուսաստանին «անվերապահորեն» համաձայնվել Ուկրաինայում 30-օրյա հրադադարին։ «Եթե մենք չկարողանանք համաձայնության գալ կոմյունիկեի [տեքստի] շուրջ, այն ցույց կտա տարաձայնություններ: Դա չի բխում G7-ի որևէ երկրի շահերից»,- գործակալությանը ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: