Մոսկվայի քաղաքապետը հայտարարություն է արել՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարություն է տարածել՝ առավոտյան անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ.
«Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակումը փոքր վնասներ է հասցրել մի քանի շենքերի։ Միջադեպի վայրում են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Նրանք պարզում են կատարվածի հանգամանքները։ Առայժմ ոչ ոք լրջորեն չի տուժել։ Խնդրում եմ վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ չճշտված տեղեկություններ չտարածել», - ասել է նա։
Հիշեցնենք, որ առավոտյան Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է իրականացրել Մոսկվայի օբյեկտների վրա:
Տեսանյութերը՝ այստեղ