Երգչուհի Էմի Ուայնհաուզի հայրը դատի է տվել նրա ընկերուհիներին. մանրամասներ

Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուզի հայրը՝ Միթչը, դատական հայց է ներկայացրել նրա ընկերների դեմ, որոնք արտիստի մահից հետո աճուրդում վաճառել են իր անձնական իրերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Միթչ Ուայնհաուզը՝ Էմիի 73-ամյա հայրը, հայց է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան՝ ընդդեմ Նաոմի Փերիի և Կատրիոնա Գուրլայի։ Նա նախատեսում է նրանցից վերականգնել ավելի քան 930 հազար դոլար։
Ի դեպ, հանգուցյալ երգչուհու ընկերներն իրերն աճուրդի են հանել 2021 և 2023 թվականներին՝ վաճառելով դրանք իրենց անունով և յուրացնելով ամբողջ գումարը։
Նաոմին Էմիի անձնական ոճաբանն է եղել 2005 թվականից։ Նա երգչուհու հետ հյուրախաղերի էր մեկնել, և երբեմն իրար հետ ապրել են։ Էմի Ուայնհաուզը մահացել է 2011 թվականի ամռանը 27 տարեկանում։