Նշաձողի իջեցում. միջազգային հանրությունը չի ուզում, Փաշինյանի հայտարարությունները հեքիաթներ էին․ Մամիջանյան

Այսօր Եվրախորհրդարանը քվեարկության է դնելու երեկ քննարկված բանաձևը՝ կապված Լաչինի միջանցքի բլոկադայի հետ։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ այն տեքստը, որ այսօր առկա է որպես վերջնական տարբերակ, ունի մի շարք կարևոր արձանագրումներ։ Առաջին հերթին, այս պահին շրջանառվող տեքստում կասկածի տակ է դրվում «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելը։

«Կարևորվում է, որ հստակորեն խախտվում է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը»,- նշեց Մամիջանյանը։

Ըստ նրա՝ հստակորեն նշվում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքը։

«Հերթական անգամ միջազգային հանրությունը մեկ քայլ առաջ է հայաստանյան կառավարիչներից՝ Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից»,- ասաց Մամիջանյանը։ Նա նկատեց, որ նշաձողի իջեցում, ըստ էության, միջազգային հանրությունը չի ուզում, Փաշինյանի հայտարարությունները հեքիաթներ էին։

Մանրամասները՝ տեսանյութում: