Նավթն էժանացել է մոտ 5 տոկոսով

Երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են մոտ 4,5 տոկոսով, այն դեպքում, երբ շուկա է վերադարձել նավթի պահանջարկի նվազման վտանգը՝ Չինաստանում կորոնավիրուսի տարածման համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազում է 4,66 տոկոսով՝ մեկ բարելը 101,92 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսներինը՝ 4,57 տոկոսով (98,3 դոլար)։