Գլուխ եմ խոնարհում բոլոր զոհվածների ծնողների, այդ թվում՝ տիկին Գայանեի առջև․ Աշոտ Փաշինյան

Գլուխ եմ խոնարհում բոլոր զոհվածների ծնողների, այդ թվում՝ տիկին Գայանեի առջև։ Այդ մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը բողոք է ներկայացրել զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դեմ, թե իբր վերջինս փորձել է առևանգել իրեն։

Բայց և այնպես, Աշոտ Փաշինյանը նկատեց՝ օրենքը հավասար է բոլորի համար։
Նա պատմեց, որ զոհվածների ծնողները մոտեցել են իրեն, երբ ինքը սովորականի պես քայլում էր։

«Ես ծնողների հետ պարբերաբար շփվել եմ, և փոխադարձ հարգանք եղել է, չէի մտածում, որ նման բան կարող է լինել»,- նշեց նա։

Հիշեցնենք, անցած դատական նիստի ժամանակ Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ Գայանե Հակոբյանի համար հենց այդ օրը փոխված խափանման միջոցը՝ տնային կալանքը, մեղմ է և օրվա վերջին դատարանը խափանման միջոցը նորից փոխեց՝ 1 ամիս 15 օր կալանքով: 

Մանրամասները՝ տեսանյութում։