Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)

Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում:  

Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարան