ՔՊ-ից թունդ հայհոյա՞նք...

ՔՊ-ից թունդ հայհոյա՞նք...

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, ով շարունակում է սպասարկել Փաշինյանի քաղաքական շահերը: 

«Անձեռնմխելի» պլակատը 

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառը ներկանյութով դիտավորությամբ վնասելու և դրա վրա անպարկեշտ գրառում կատարելու կասկածանքով 57-ամյա կին է ձերբակալվել, ապա՝ ազատ արձակվել: 

Օրենքից վեր կանգնածները 

Իշխանության ներկայացուցիչներին կարելի է թքել քաղաքացու վրա ու անպատիժ մնալ, մրցակցի կլիպը գողանալ ու կեղծել ու անպատիժ մնալ, վարչական ռեսուրս կիրառել ու անպատիժ մնալ:
Չգիտենք, թե այդ կինն ինչ անպարկեշտ գրառում է կատարել ՔՊ կուսակցության պաստառի վրա, բայց սկզբունքորեն վստահ ենք՝ ՔՊ-ից ավելի դաժան հայհոյանք մեր իրականության մեջ գոյություն չունի:

Վահրամ Բագրատյան