Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել և արտահոսող գազը բռնկվել է

Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել և արտահոսող գազը բռնկվել է

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել և արտահոսող գազը բռնկվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

 Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։