Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն․ ԱՀ դատախազություն

Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն․ ԱՀ դատախազություն

Այսօր՝ երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն: Այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։

«Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: