Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 28-ը

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 28-ը

Թուրքիայի հարավ-արևելքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 28-ը. հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Մերսինի Այդընջըք թաղամասում մարդատար ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Անթալիայից Մերսին ուղեւորվող մարդատար ավտոբուսը, անհայտ պատճառով, Այդընճիկ թաղամասի Սարիեր թունելների ելքի արգելապատնեշներին բախվելուց հետո շրջվել է։ 

Տեսանյութը՝ այստեղ