ՔՊ-ի տնտեսական ծրագիրը՝ կենացների շտեմարան

ՔՊ-ի տնտեսական ծրագիրը՝ կենացների շտեմարան

Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 հազար՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ։ Այսպիսի տվյալներ է ֆեյսբուքում հրապարակել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ՔՊ-ական էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնի է իր տնտեսության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններով, որոնք հետագայում համացանցում մեմերի և հումորի են վերածվում: Հայկական տնտեսությունը ՔՊ-ի օրոք կործանվում է, չկան խոշոր ներդրումներ, ենթակառուցվածքային լուրջ ծրագրեր՝ Հյուսիս-Հարավն այդպես էլ 2018թ.-ից այս կողմ կյանքի չի կոչվել, արտաքին պարտքը հասել է 11 միլիարդի, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթում են:

ՔՊ-ի օրոք Հայաստանում շուտով զբոսաշրջիկներ են դառնալու թուրքերն ու ադրբեջանցիները, իսկ ՔՊ-ի սրտի օլիգարխները նոր հյուրանոցներ և ռեստորաններ են կառուցելու Սյունիքում և Երևանում՝ թուրքերին և ադրբեջանցիներին դիմավորելու համար: ՔՊ-ի համար միևնույն է, թե ովքեր են վճարելու՝ նրանց համար փողն ազգություն չունի:

Հայկական տնտեսության զարգացման որևէ հիմնավոր ծրագիր, փաստաթուղթ ՔՊ-ն չի ներկայացրել՝ կառավարության տնտեսական ծրագիրը կենացների շտեմարան է և այնտեղ բարի ցանկություններից բացի տնտեսական որևէ հիմնավորմամբ ծրագիր առկա չէ:

ՀՀ քաղաքացիները վաղուց խաչ են քաշել Փաշինյանի և թիմի խոստումների վրա և արտագաղթում են: ՔՊ-ականների իշխանությունն ու քայլերը հանգեցնելու են նրան, որ ՀՀ-ն հայաթափվելու է, իսկ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման պարագայում ՀՀ-ում մի քանի տարի անց բնակչության մեծամասնությունը կազմեն թուրքերն ու ադրբեջանցիները:

Վահրամ Բագրատյան