Ովքե՞ր են աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ՝ ըստ Forbes-ի

Ովքե՞ր են աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ՝ ըստ Forbes-ի

Աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշի առաջատարը նորեկ է: Այս տարի առաջին տեղում Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գործադիր տնօրեն Բերնարդ Առնոն է, նա շրջանցել է Իլոն Մասկին և Ջեֆ Բեզոսին։ Աշխարհի 10 ամենահարուստ միլիարդատերերը՝ Forbes-ի ֆոտոշարքում. 

1. Բեռնար Առնոն և ընտանիքը - արողությունը՝ 211,8 միլիարդ դոլար, hարստության աղբյուրը՝ LVMH, տարիքը՝ 74, երկիր՝ Ֆրանսիա:  

2. Իլոն Մասկ - կարողությունը՝ 180 միլիարդ դոլար, հարստության աղբյուրը՝ Tesla, SpaceX, տարիքը՝ 51, երկիր՝ ԱՄՆ: 

3. Ջեֆ Բեզոս - կարողությունը՝ 114 միլիարդ դոլար. հարստության աղբյուր՝ Amazon.com, տարիքը՝ 59, երկիր՝ ԱՄՆ: 

4. Լարի Էլիսոն - կարողությունը՝ 107 միլիարդ դոլար, հարստության ​​աղբյուր՝ Oracle, տարիքը՝ 78, երկիր՝ ԱՄՆ:

5. Ուորեն Բաֆեթ - կարողությունը՝ 106 միլիարդ դոլար, հարստության աղբյուր՝ Berkshire Hathaway, տարիքը՝ 92, երկիր՝ ԱՄՆ: 

6. Բիլ Գեյթս - կարողությունը՝ 104 միլիարդ դոլար, հարստության աղբյուրը՝ Microsoft, ներդրումներ, տարիքը՝ 67, երկիր՝ ԱՄՆ: 

7. Մայքլ Բլումբերգ - կարողությունը՝ 94,5 միլիարդ դոլար, հարստության աղբյուր՝ Bloomberg L.P., տարիքը՝ 81, երկիր՝ ԱՄՆ: 

8. Կառլոս Սլիմ Էլուն և ընտանիքը - կարողությունը՝ 93 միլիարդ դոլար, հարստության աղբյուրը՝ հեռահաղորդակցություն, տարիքը՝ 83, երկիր՝ Մեքսիկա: 

9. Մուկեշ Ամբանի - կարողությունը՝ 83,4 միլիարդ դոլար, հարստության աղբյուրը՝ ներդրումներ, տարիքը՝ 65, երկիր՝ Հնդկաստան: 

10. Սթիվ Բալմեր - կարողությունը՝ 80,7 միլիարդ դոլար, հարստության ​​աղբյուր՝ Microsoft, տարիքը՝ 67, երկիր՝ ԱՄՆ: