Շոլցի զանգը Պուտինին «Պանդորայի արկղ է»․ Զելենսկի

Շոլցի զանգը Պուտինին «Պանդորայի արկղ է»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ տեղյակ է եղել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝  Վլադիմիր Պուտինի հետ զրույց վարելու մտադրության մասին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի առաջին հեռախոսազանգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրեթե երկու տարվա ընթացքում միայն կօգնի վերջինիս ավելի քիչ մեկուսացված զգալ։ Այսպես է մեկնաբանել Վոլոդիմիր Զելենսկին։

«Կանցլեր Շոլցն ինձ ասել է, որ պատրաստվում է զանգահարել Պուտինին, Օլաֆի զանգը, իմ կարծիքով, Պանդորայի արկղ է։ Հիմա կարող են լինել այլ խոսակցություններ, այլ զանգեր։ Պարզապես շատ խոսքեր»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։