Որևէ քննարկում չի եղել, թե ով պետք է լինի շարժման առաջնորդը․ Արթուր Վանեցյան

Այս պայքարը սկսել ենք ապակենտրոն ձևաչափով, և որոշվել է, որ արդեն ժամանակն է պայքարող ուժերի միավորման։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ո՞վ է լինելու շարժման առաջնորդը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ նշելով, որ այս պահին չի քննարկվել։

«Այս պահին մենք պայքարում ենք ոչ թե իշխանափոխության համար, այլ պայքարում ենք հանուն մեկ գաղափարի՝ ունենալ հզոր Հայաստան, հզոր Արցախ ու արժանապատիվ կյանքով ապրող հայ մարդ։ Այդ առաջնորդը կլինեմ ես, դուք, Իշխանը Սաղաթելյան, այս պահին, հավատացեք, չի քննարկվել»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն պրոֆեսիոնալների կադրային բազա։