Անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում. կա զոհ (տեսանյութ)

Ստամբուլում երկու անհայտ անձինք հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա. հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Հարձակվողները փախուստի են դիմել։
Ստամբուլի եկեղեցու վրա կատարված հարձակումից հետո Էրդողանը հայտարարել է, որ կասկածյալները որոնվում են և շուտով կկալանավորվեն։
Տեղական լրատվամիջոցները տարածել են CCTV-ի կադրերը:
Տեսանյութը՝ այստեղ