Էրդողանը հրաժարվել է մեկնաբանել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումը

Էրդողանը հրաժարվել է մեկնաբանել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի իր ելույթում չի մեկնաբանել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը, մինչդեռ Ստամբուլում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում հավանական արտահերթ նախագահական ընտրություններում իր գլխավոր հակառակորդի ձերբակալության դեմ։

Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադրված չէ զիջել»։

Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գլխավոր շտաբի դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։ Այս ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10 տոկոսով՝ առաջին անգամ բարձրանալով 41 լիրայից։ 

Իրավիճակն այս պահին Ստամբուլում լարված է: Քաղաքացիները հավաքվում են քաղաքապետարանի դիմաց՝ ի պաշտպանություն Էքրեմ Իմամօղլուի։ 

Կադրերը՝ այստեղ