103-ամյա շվեդուհին պարաշյուտով ցատկի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Շվեդիայի 103-ամյա բնակչուհի Ռուտ Լարսոնը պարաշյուտով ցատկի համաշխարհային ռեկորդ է սահմանել. այդ մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը:
«Հիանալի էր դա անելը, ես վաղուց էի մտածում այդ մասին: Ամեն ինչ ընթացավ ըստ պլանի», - ասել է նա լրագրողներին:
Կինը ցատկն իրականացրել է Մուտալա քաղաքում՝ Ստոկհոլմից 240 կմ հարավ-արևմուտք: Նա ամենատարեցների շրջանում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ցատկելով հրահանգչի հետ: