ԳԹԿ կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները․ հայտնի է դիմելու վերջնաժամկետը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի ուսուցիչներ, հատկապես՝ դասվարներ, տեղեկացնում եմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները։
Քանի որ հարցերը հատկապես շատ էին դասվարների ատեստավորման վերաբերյալ, մեկնաբանության մեջ հղմամբ տեղադրում եմ տարրական մանկավարժություն և մեթոդիկա ուղղությամբ ատեստավորման ուղեցույցը՝ դասվարների համար։
Մյուս առարկաների ուղեցույցները նույնպես տեղադրված են։ Հիշեցնեմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրված են նաև նախորդ տարիների առարկայական թեստերը։
Ծանոթացեք, դիմեք։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է»։