Թուրքիան մերժել է ՆԱՏՕ-ի բանակցությունների առաջարկը՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ

Թուրքիան մերժել է ՆԱՏՕ-ի բանակցությունների առաջարկը՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ

Թուրքիան մերժել է Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին միանալու շուրջ ՆԱՏՕ-ի առաջարկած բանակցությունները. այդ մասին հունիսի 15-ին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին։

«Եռակողմ հանդիպումը, որը կազմակերպվել էր դաշինքի միջնորդությամբ, վերջնական նպատակն էր, բայց մենք դեռ չենք հասել դրան»,- ասել է ՆԱՏՕ-ն:

Բանակցություններն ուղղված էին Հելսինկիի և Ստոկհոլմի դաշինքին միանալու Անկարայի դիմադրության հաղթահարմանը։ Թուրքական կողմը թեկնածուներից կոնկրետ առաջարկներ է պահանջել կրճատել իրենց կապերը Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որը երկիրը դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիան, սակայն, պատասխան չի ստացել իր  առաջադրած պահանջներին։

Չորեքշաբթի ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան պատրաստ են Թուրքիայի հետ բանակցությունների և կարող են պարզաբանել ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված իր մտահոգությունները։ Դրա համար Անկարա են ժամանել սկանդինավյան երկու երկրների պատվիրակությունները, ինչը հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նախօրեին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել էր, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության գործընթացը կարող է սառեցվել։ Նա հայտնել է Անկարայի հետ առկա տարաձայնությունները լուծելու իր մտադրությունը։