Վաղը 13 հազար 500 արցախցի կստանա 100 հազար դրամ աջակցությունը
Բռնի տեղահանվածներին, անկախ տարիքից 100 հազարական դրամներ ենք տրամադրում, առանց բացառության, բացառության մեջ են միայն նրանք, ովքեր ՀՀ-ում չեն գտնվում։ Այս պահին քարտային հաշիվներին են փոխանցվել 52 հազար 600 մարդու վճարումներ։ Կարգն այնպիսին է, որ մենք յուրաքանչյուր շաբաթ ամփոփում ենք ցուցանիշները։ Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանված հայերի աջակցության ծրագրերի մասին։
«Վաղը այս թվին կգումարվի ևս 13 հազար 500 անձի աջակցություն»,-ասաց Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ դեռ շատերը չեն ստացել իրենց աջակցությունը, Խաչատրյանը պատասխանեց, որ մեծ մասն արդեն իրենց դիմումները լրացրել են։
«Կար մարդիկ, որ քարտային հաշիվներ բացելու գործընթացը չեն ավարտել»,-ասաց փոխվարչապետը։
Փաշինյանն էլ նշեց, թե գուցե շատերը տեղյակ չեն աջակցության ծրագրից և մյուս շաբաթ նույնականացնելուց և չլրացված դիմումներից հետո պետք է գնան, հասկանան, թե ինչու այդ մարդիկ դիմում չեն ներկայացրել։
«Էդ մարդկանց հետ գնանք կոնտակտի կամ հեռախոսազանգերով կամ տնայցերով, որպեսզի տեսնենք` ինչի քարտ չունեն, մարդիկ կան, որ չեն կողմնորոշվում ինչ պետք է անել»։
Մանրամասները՝ տեսանյութում