Ընդդիմությունը վերադարձել է ԱԺ, մեկնարկեց հերթական նիստը

Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան։ Սա ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստն է, որին ներկա է նաև ընդդիմությունը։ Երեկ և՛ «Հայաստան» և՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հաստատեցին, որ մասնակցելու են ԱԺ նիստին։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը հայտարարում էր, թե ԱԺ է գալու միայն իր օրակարգով։