ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև

Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում. ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է «ցանկացած շփումները, որոնք օգնում են թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը»։