Զելենսկին իր նախագահության վերջին փուլում է

Զելենսկին իր նախագահության վերջին փուլում է

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ներկայումս իր իշխանության ժամանակաշրջանի «վերջնական փուլում» է, գրել է «The Financial Times»-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։

Նշվում է, որ ուկրաինական քաղաքական շրջանակներում քննարկումներ են սկսվել այն մասին, թե որքան ժամանակ Զելենսկին կկարողանա մնալ իշխանության ղեկին։

Կիեւի քաղաքական գործիչները, որոնք նախկինում աջակցել են Զելենսկիին, սկսել են նախապատրաստվել ընտրություններին Զելենսկու և Թրամփի միջև ձախողված բանակցություններից հետո։