ԱՄՆ-ն աջակցություն կհատկացնի Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2022 ֆինանսական տարվա շրջանակում համաձայնել են 45 միլիոն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման համար: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական համագումարից:
Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հատկացումների մասին ամփոփ օրինագիծ, որում ներկայացված են 2022 ֆինանսական տարվա ծախսերը: Փաստաթուղթը նախատեսում է առնվազն 45 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար ԼՂՀ-ին մարդասիրական ականազերծման նպատակով:
Միաժամանակ պահանջել են Ադրբեջանին տրամադրվող օգնության նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն սահմանել։