Բաց մի թողեք. միգրենի մասին վկայող 10 ազդանշան

Բաց մի թողեք. միգրենի մասին վկայող 10 ազդանշան

Աուրա

Միգրենով տառապող մարդկանց մի մասի շրջանում նկատվում է վիճակ, որը հայտնի է «աուրա» անունով։ Ընդ որում, ամենատարածվածը տեսողական «աուրաներն են»։ Աչքերի առաջ կարող են հայտնվել փայլող գծեր, բծեր, կետեր, որոնք կարող են փոխել իրենց դիրքն ու ուղղությունը։ Սա սովորաբար տևում է 5 րոպեից մինչև մեկ ժամ և նախորդում է գլխացավին։

Քնի խանգարում

Արթնանալուց հետո հոգնածության զգացումն ու քնելու դժվարությունը հաճախ են ուղեկցում մարդկանց, ովքեր միգրենով են տառապում։ Քնի անբավարար մակարդակն ազդում է միգրենի հաճախանակության և ինտենսիվության վրա։ Միգրենը հաճախ ուղեկցվում է անքնությամբ, և առաջանում է փակ շղթա, որը դժվար է հաղթահարել։

Քթի խցանում

Միգրենով տառապող անձանց շրջանում կարող է նկատվել արցունքի արտադրություն, ինչպես նաև քթի խցանում։

Հակումներ որոշակի մթերքի նկատմամբ

Միգրենով տառապող անձանց շրջանում կարող են նկատվել նաև հակումներ որոշակի մթերքի նկատմամբ։ Որպես կանոն՝ նրանք շոկոլադ ուտելու ցանկություն են ունենում։

Գլխացավ

Սա միգրենի դասական նշաններից մեկն է։ Սովորաբար այն զգացվում է գլխի մի կողմում։

Աչքի ցավ

Միգրենի դեպքում կարող է նաև նկատվել ցավ աչքերի հետևի հատվածում։ Այս ցավը երբեմն վերագրվում է տեսողական հյուծվածությանը։ Որոշ դեպքերում էլ հիվանդները դիմում են ակնաբույժի օգնությանը, ինչը, սակայն, չի թեթևացնում գխացավը։

Ցավ իրանի հատվածում

Շատերը գանգատվում են իրանի հատվածում զգացվող ցավից, որը վերաճում է գլխացավի։ Իրանի հետնամասում ցավի առկայությունը՝ մինչև գլխացավը կամ դրանից հետո, միգրենի նշաններից մեկն է։

Հաճախակի միզարձակում։ Եթե սկսում եք հաճախակի գնալ զուգարան, հնարավոր է՝ գլխացավը շուտով կսկսվի։

Հորանջել

Սա ևս կարող է վկայել այն մասին, որ գլխացավը մոտենում է։

Թմրածություն

Այս երկու նշանները կարող են նախազգուշացնել այն մասին, որ միգրենի նոպա է սպասվում։ Այս զգացումը սկսվում է մատների ծայրերից և տարածվում ամբողջ մարմնով, ընդհուպ՝ մինչև դեմքի հատված։