Xiaomi-ն մեքենաների լվացման համար «ատրճանակ» է մշակել

Xiaomi-ն անլար ատրճանակի տեսքով ավտոլվացման սարք է թողարկել՝ MIJIA ապրանքանիշի ներքո, հայտնում է GizmoChina-ն:
Սարքը ունակ է մղել ճնշումը մինչեւ 2.4 ՄՊա, ինչը թույլ է տալիս ժամում մինչեւ 180 լիտր ջրի հզորության հասնել: Նշվում է նաեւ, որ սարքի մեջ լվացող միջոցի պահոց կա, որի շնորհիվ «ատրճանակը» կարող է օգտագործվել ոչ միայն ողողելու, այլ նաեւ ավտոմեքենաները օճառելու համար։
Սարքը ոչ միայն մինիմալիստական տեսք ունի, այլեւ կշռում է ընդամենը 1.3 կգ։ Այսինքն՝ այն կարելի է հեշտությամբ օգտագործել մեկ ձեռքով։
Էլեկտրամատակարարման տեսանկյունից MIJIA-ն անլար գաջեթ է: Դրա մեջ 2000 մԱ/ժ մարտկոց է ներկառուցված, որը լիցքավորվում է 90 րոպեում USB-C-ի միջոցով։ կոմպլեկտի մեջ հատուկ դոկ-կայան է ներառված։
Xiaomi MIJIA նոր գաջեթի մատակարարումները կսկսվեն սեպտեմբերի 8-ից։ Գինը՝ 499 յուան։