Ի՞նչ են հյուրասիրել երկրների առաջնորդներին. BRICS-ի մենյուն (տեսանյութ)

Ի՞նչ են հյուրասիրել երկրների առաջնորդներին. BRICS-ի մենյուն (տեսանյութ)

Արդեն երկու օր է ինչ Կազանում ընթանում է BRICS գագաթնաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Գագաթնաժողովին պատրաստվելու համար բավականին մեծ ջանք է դրվել: Եվ բնականաբար բոլոր մանրուքների շարքում հետաքրքրի է, թե ինչ ճաշացանկ է կազմվել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրերի համար:

Այսպիսով, ստորև ներկայացնում ենք BRICS-ի մենյուն.

- Կիստիբի, որը խմորից պատրաստված և խճողակով լցոնած թաթարական և բաշկիրական ավանդական ուտեստ է։ 

- Շերբեթ (պաղպաղակ) լայմով:

- Գառան միս և շուկա ձուկ, ինչպես նաև լազանյա, որը քառակուսի կամ ուղղանկյուն մակարոնեղենից պատրաստված իտալական ուտեստ է, լցոնված բեշամել սոուսով, լազանյայի խմորե թերթիկներով և պարմեզան պանրով։ Ըստ տարածաշրջանի՝ լցոնման բաղադրամասերը կարող են տարբերվել՝ միս, լոլիկ, սպանախ, այլ բանջարեղեն, բոլոնյան սոուս, մոցարելա պանիր կամ ռիկոտա։

- Թառափով և սնկով դամփլինգներ, դա աշխարհի տարբեր երկրներից ծագող պելմենի տեսակի ուտեստների ընդհանրացնող անվանումն է:

- Խնձորով կարկանդակ՝ վանիլային պաղպաղակով:

- Ներառված են եղել նաև որոշ խմիչքներ:

Տեսանյութը՝ այստեղ