ՌԴ հարավում և կենտրոնական հատվածներում թռիչքների արգելքը երկարաձգվել է

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգում է թռիչքների արգելքը Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական մի շարք օդանավակայաններում, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում, գրում է ՏԱՍՍ-ը։
Ուղևորներին տեղափոխելու համար ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է այլընտրանքային երթուղիներ օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով: