Ռուս աշխարհի չեմպիոնուհուն մերժել են գրանցել Ֆինլանդիայի հյուրանոցներից մեկում

Գեղասահքի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մարիա Բուտիրսկայան պատմել է, թե ինչպես են իրեն և դստերը մերժել Ֆինլանդիայի հյուրանոցներից մեկում գրանցում կատարել։
«Երբ մենք հասանք Ֆինլանդիա, մեզ ուղղակի թույլ չտվեցին օտարերկրյա մարզիկների հետ հյուրանոցում ապրել։ Աղջիկս թենիսիստուհի է: Մեզ ասացին, որ Ֆինլանդիայի օլիմպիական կոմիտեն թույլ չի տալիս այս հյուրանոցում ռուսների ընդունել։ Սա պատանիների մրցույթ է։ Ասելու բան չկա»,- ասել է Մարիա Բուտիրսկայան: