Տղամարդը խոզապուխտով սենդվիչ է կերել և հաշմանդամ դարձել. ԱՄՆ

Տղամարդը խոզապուխտով սենդվիչ է կերել և հաշմանդամ դարձել. ԱՄՆ

Սովորական սենդվիչը հաշմանդամ է դարձրել Ֆլորիդայից 86-ամյա Մայքլ Սիլբերմանին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, ամերիկացին այդ բակտերիայով վարակվել է սուպերմարկետում կնոջ գնած խոզապուխտով։

Այս ամառ Մայքլի կինը՝ Բարբարան, գնել է պատրաստի խոզապուխտ: Տղամարդը մի քանի օր այն ավելացրել է սենդվիչների մեջ, սակայն մեկ շաբաթ անց նրա ջերմաստիճանը բարձրացել է, սկսվել է սեպսիս, և հոգեկան վիճակը փոխվել է։

Շտապօգնության բաժնում ամերիկացու մոտ լիստերիոզ են ախտորոշել։ Երկու շաբաթ շարունակ Մայքլը բուժվել է ուղեղի այտուցվածության, կոգնիտիվ խանգարումների և երիկամների անբավարարության համար: Բացի այդ, թոշակառուն ունեցել է էնցեֆալիտ և մենինգիտ։ Դուրս գրվելուց հետո տղամարդը ևս մեկ ամիս անցկացրել է վերականգնողական կենտրոնում, սակայն լիովին չի ապաքինվել։

Բարբարան անմիջապես չի հասկացել ամուսնու առողջական վիճակի վատթարացման պատճառը։ Այժմ ընտանիքը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել արտադրողի դեմ։