Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար վիճակը. Զախարովան՝ Արցախի մասին

Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար վիճակը. Զախարովան՝ Արցախի մասին

Մոսկվան կապի մեջ է կողմերի հետ և կոչ է անում ինչքան հնարավոր է շուտ լուծում գտնել՝ Արցախ գազի մատակարարման հարցում։

Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համապատասխան աշխատանքներն արվում են ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ՌԴ էներգետիկայի նախարարության ու Գազպրոմի մասնակցությամբ։ Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը, բնակիչները չպետք է տուժեն», - նշել է նա։