«Կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում»․ Կանադայի ԱԳ նախարարը՝ ԵՄ առաքելության մասին

«Կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում»․ Կանադայի ԱԳ նախարարը՝ ԵՄ առաքելության մասին

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիտորինգի ուղղությամբ՝ ապահովելով կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցից հետո։

«Այստեղ՝ Հայաստանում, մենք այցելել ենք ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Կանադայի՝ երրորդ կողմի ներդրման շնորհիվ Հայաստանում ԵՄ առաքելությունն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիտորինգի ուղղությամբ՝ ապահովելով կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում», - գրել է Կանադայի ԱԳ նախարարը։

Մելանի Ժոլին նաև լուսանկար է հրապարակել Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից ու գրել. «Տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովում, ժողովրդավարության ամրապնդում և հայկական ձայնի ուժեղացում՝ բոլոր հիմնական սկզբունքները, որոնք քննարկվել են քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ այստեղ՝ Հայաստանում:

Շնորհակալություն բոլորիդ ձեր խորաթափանցության, հեռանկարի և ջատագովության համար»։