ԱՄՆ-ն անդրադարձել է Ռուսաստանին և հրադադարի հաստատմանը

Ռուսաստանի հետ պետք է աշխատել, քանի որ այն ունի ամենամեծ և արժեքավոր տարածքը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Breibart» պորտալին տված հարցազրույցում։
«Մենք պետք է գործ ունենանք Ռուսաստանի հետ: Նրանք ունեն ամենամեծ ցամաքը, շատ ավելի մեծ, քան Չինաստանը: Նրանք ունեն 11 ժամային գոտիներ: Դուք կարող եք թռչել 11 ժամային գոտիներով մի կողմից մյուսը: Նրանք ունեն շատ արժեքավոր հողեր», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունների վերականգնումը կարող է հանգեցնել Չինաստանի հետ նրա կապերի թուլացման։
Բացի այդ, նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի գործողությունները սրան չեն ուղղված։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ստանձնել ուկրաինական ատոմակայանների կառավարումը, եթե դա օգնի դադարեցնել ուկրաինական հակամարտությունը: Այս մասին նա ասել է «Fox News»-ին տված հարցազրույցում։
«Խնդիր չկա, մենք կարող ենք դա անել», - ասել է Ռայթը՝ պատասխանելով այն հարցին, որ ԱՄՆ-ը հնարավոր է մասնակցի Ուկրաինայի ատոմային էներգետիկայի ոլորտի կառավարմանը՝ հակամարտությունը դադարեցնելու համար: