Վազգեն Մանուկյանի գործով քննությունը շուտով կավարտվի

Վազգեն Մանուկյանի գործով քննությունը շուտով կավարտվի

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործով քննությունը մոտենում է ավարտին։ Շուրջ մեկ տարի տևած քննությունից հետո դատաքննությունն ավարտվել է, դատարանն անցել է վիճաբանությունների փուլին։ Հաջորդ դատական նիստին ճառերով հանդես կգան մեղադրանքի և պաշտպանության կողմերը, վերջին խոսքով՝ Վազգեն Մանուկյանը, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։