Լեւոն Արոնյանը բաժանել է 6-7-րդ տեղերը

Լեւոն Արոնյանը բաժանել է 6-7-րդ տեղերը

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվել է 2022 Grand Chess Tour-ի վերջին փուլը` «Սինքֆիլդի գավաթի» խաղարկությունը:

Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիայի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան, որը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ 5-ական միավորով կիսել է առաջին տեղը, սակայն 1,5:0,5 հաշվով հաղթել է թայ-բրեյքում: 3-4-րդ տեղերը բաժանել են ամերիկացիներ Վեսլի Սոն եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը վերջին` 9-րդ տուրում հանդիպել է Շախրիյար Մամեդյարովի հետ: Ադրբեջանցի շախմատիստը, որը խաղում էր սպիտակներով, փորձել է ամեն գնով հաղթանակ տանել եւ առաջ անցնել մեր հայրենակցից: