Ունենք բզկտված Արցախ ու տկարամիտ իշխանություններ․ ի՞նչ անել․ Խաչիկ Գալստյան (տեսանյութ)

Իրենց սուբյեկտի տեղ դրած օբյեկտները անտեսում են մեր պետական շահերը, ընդունում են որոշումներ և մեզ բոլորիս տանում են դեպի գոյաբանական որոշումներ։ Այդ մասին այսօր Արցախի հարցերով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի մենք դուրս գանք այս արատավոր շղթայից և կոնտր գործողություններ կազմակերպենք, ընդամենը երեք բան պետք է անենք՝ ախտորոշել իրավիճակը, որում կանք, տանք կանխատեսումներ՝ ապագայի զարգացումների մասին, և դրանից բխող կոնկրետ քայլեր ձեռնարկենք։
«Այս պահին ունենք վիրավոր ու բզկտված Արցախ, ունենք թուլացած Հայաստան, և անադեկվատ, օտարածին, տկարամիտ ղեկավարներ։ Այս իրավիճակի շարունակումը հանգեցնելու է Արցախի հայաթափմանն ու Հայաստանի պետականության կորստին»,- նշեց նա։
Ըստ նրա՝ այժմ պետք է հրավիրել Արցախի անվտանգության աշխարհաժողով։
Մանրամասները՝ տեսանյութում։