Վրաստանը ծանր բեռնատարների համար փակել է Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները

Վրաստանը ծանր բեռնատարների համար փակել է Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները

Առատ ձյան պատճառով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը որոշել է փակել դեպի Հայաստանի և Թուրքիայի հետ սահմաններ տանող ճանապարհները՝ կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման-խմբ.) և Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման-խմբ.) միջազգային ավտոճանապարհներին արգելվում է կցորդների և կիսակցորդների շարժումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ճանապարհների դեպարտամենտից ավելացրել են, որ 30 և ավելի մարդ տարողությամբ տրանսպորտային միջոցներին նույնպես արգելվում է երթևեկել մայրուղիներով, իսկ մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է։