Ողբերգական ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ հունվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա-Վերֆելի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի մեջտեղում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 07 բժիշկների խումբն արձանագրել է նրա մահը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: